| |
 |
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԱՎՏՈՎԱՐՄԱՆ ԽԹԱՆԻՉ |
 |
|
Ուսուցման կենտրոնում տեղադրված է ավտովարման խթանիչ (ավտոտրինաժոր), որը հնարավորություն է տալիս սկսնակ և ապագա վարորդին սովորել ավտոմեքենայի վարման հիմնական նորարարությունները քաղաքային պայմաններում: Ծրագրի հիմնական նպատակն է օգտվողներին տալ հնարավորություն զգալու երթևեկության բարդ միջավայրը, վարել ավտոմեքենա` իրեն և երթևեկության մյուս մասնակիցներին չենթարկելով վտանգների: «3D հրահանգիչ» համակարգչային ավտոխթանիչի միջոցով նախնական ուսուցումը հնարավորություն է տալիս ավելի կարճ ժամանակահատվածում տիրապետել ավտոմեքենա վարելուն և արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, որը հեշտացնում է ավտոմեքենայի իրական պրակտիկ վարումը:
Ուսուցումը բաղկացած է 2 մասից` տեսական և պրակտիկ պարապմունքներ
Ուսուցումն անցկացվում է արհեստավարժ մասնագետների կողմից, որոնք ունեն բազմամյա ուսուցանման փորձ:
ՈՒսուցման տևողությունը՝ 2 ամիս
Վարձը՝ 45000 դրամ
1. թեորեական մաս / 19 պարապմունք ` շաբաթական 2 անգամ 1.5-ից 2 ժամ տևողությամբ/
2. պրակտիկ վարում`
ա- մեխանիկական փոխանցման տուփով ավտոմեքենա - 1 ժամը 4000 դրամ
բ- ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենա – 1 ժամը 6000դրամ (միջինը նախատեսվում է 10 պարապմունք)/դասընթացներին կարող են մասնակցել նաև 17 տարին լրացած անձիք/
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
1. անձնագրի պատճեն
2. բժշկական տեղեկանք /ncuxo/
3. Երկու լուսանկար 3x4 չափսի
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ներկայացնել.
վարորդական իրավունք
1 լուսանկար 3x4 չափսի
Ազատամարտիկները, զոհված ազատամարտիկների երեխաները ազատվում են տեսական մասի վարձից:
Տեսական մասի դասընթացավար
Էդվարդ Խոսրովյան
Պրակտիկ մասի դասընթացավար
Հրաչյա Ռուբենյան |
|
| |
 |
ՃԵԿ -Ի ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
 |
|
"Ակունք" ավտոդպրոցը համագործակցելով "Ավտոսիրող"
Հասարակական կազմակերպության հետ Ձեզ կտրամադրի իրավական–խորհրդատվական ցանկացած տեղեկություն
• Ճանապարհային երթևեկության կանոնների
• Վարչական իրավախախտումների
• Ճանապարհատրանսպորտային պատահարների
• Վարորդական իրավունքի վկայական ստանալու, փոխանակելու, վերավորակավորվելու կարգի
• Ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման, տեխ. զննությունն անցնելու կարգի վերաբերյալ:
• Կմատուցվի իրավաբանական որակյալ ծառայություն ՃԵԿ –ի խախտման հետ կապված տարաձայնություններում` վարչական, քրեական, քաղաքացիական գործերով:
• Կպաշտպանի Ձեր շահերը տարբեր ատյաններում: |
|