| Բոլոր տեսակի տոները և հանդիսությունները «Ակունք կենտրոն»-ը վերածում է եզակի իրադարձության,որը երկար կհիշվի Ձեր և Ձեր հյուրերի կողմից: «Ակունք կենտրոն»-ը յուրաքանչյուր միջոցառման կազմակերպմանն ունի անհատական, ստեղծագործական և ոչ ստանդարտ մոտեցում Մեր մասնագետները պատրաստ են քննարկել, մշակել և իրագործել կայանալիք
միջոցառման ցանկացած մանրուք: |
|
«Ակունք կենտրոն»-ը առաջարկում է Ձեզ հարսանյաց արարողության մի ամբողջ փաթեթ.
• Արարողության ոճի ընտրություն (ազգային, ըստ դարաշրջանի, եվրոպական, երաժշտության ընտրություն, գունային գամմայի ընտրություն)
• Սրահի ընտրություն
• Հրավիրատոմսերի ընտրություն (յուրաքանչյուր հաճախորդի նախասիրությանը համապատասխան)
• Սրահների ձևավորում, ըստ ճաշակի և նախասիրության
• Եկեղեցու ձևավորում
• Հարսանյաց մեքենայի (լիմուզին, ուղեկցող մեքենաներ) ձևավորում
• Ֆուրշետային, քեթրինգային ծառայության ձևավորում և մատուցում
Ամուսնական կյանքի ողջ ընթացքում դուք հնարավորություն կունենաք վերապրելու Ձեր հեքիաթային հարսանիքը ի շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանման: Ձեզ կառաջարկվի այնպիսի հանդիսավար, որը կհամապատասխանի Ձեր տրամադրությանը, հանդիսության ոճին և հարսանեկան էթիկետին: Եթե ցանկանում եք կենդանի երաժշտություն, էստրադային աստղերի մասնակցություն և արհեստավարժ DJ` առանց վարանելու դիմեք «Ակունք կենտրոն»:
Այդ գեղեցիկ օրը կեզրափակվի տոնական վառ հրավառությամբ:
Հարսանիքը ամենասպասված և ռոմանտիկ տոնախմբությունն է` սիրող սրտերի և նրանց մտերիմների կյանքում: Այդ հանդիսավոր օրը տոնվում է նոր ընտանիքի ծնունդը: Մենք կօգնենք այդ տոնը դարձնել այնքան հիանալի, որ, և' նորապսակները, և' նրանց հյուրերը կստանան էսթետիկական հաճույք: Բոլոր տեսակի հոգսերը և կազմակերպչական աշխատանքները մենք վերցնում ենք մեզ վրա, իսկ Ձեզ մնում է միայն ուրախանալ, զվարճանալ և շնորհավորել նորապսակներին: |
|
|
Մեր մասնագետների օգնությամբ կազմակերպած յուրաքանչյուր ծննդյան տոն կվերածվի օրգինալ հանդիսության: Ընտրելով տոնախմբության անցակցման վայրը, մասնագետները կձևավորեն այն ծաղիկներով, գունավոր փուչիկներով, դեկորատիվ նյութերով և ամենակարևորը այդ ամենը կարվի Ձեր ճաշակին և նախասիրություններին համապատասխան:
Մենք պատրաստ ենք Ձեր տոնախմբությանը հրավիրել ցանկացած ժանրի դերասանի և հայկական էստրադայի աստղերի:
Ձեր երեխայի տոնին կհյուրընկալեն ծաղրածուներ, մուլտերի և հեքիաթների սիրելի հերոսներ:
Տորթը, որը դուք կպատվիրեք կհամապատասխանի Ձեր այսօրվա նախասիրություններին, իսկ Ձեր փոքրիկի տորթը կձևավորվի նրա սիրելի հեքիաթային և մուլտ հերոսի կերպարով` բարբի տիկնիկ, մեքենա, սփայդերմեն և այլն:
Արհեստավարժ ֆոտո և վիդեո նկարահանողները կտրամադրեն բարձրորակ տեսաֆիլմ և որակյալ նկարներ:
Կհրավիրվի նաև արհեստավարժ հանդիսավար, որը տոնը կկազմկերպի և կանցկացնի Ձեզ հետ նախորոք մշակված սցենարով:
Իսկ վերջում այդ ամեն կավարտվի շքեղ, տոնական հրավառությամբ: |
|
|
| «Կորպորատիվ միջոցառումը կոմունիկացիայի կարևոր գործոններից մեկն է, որի շնորհիվ կազմակերպությունը հնարավորություն ունի շփվելու իր գործընկերների հետ ոչ միայն գործնական մթնոլորտում: Այս տիպի միջոցառումը դրական է ազդում կոլեկտիվի խմբավորման վրա, օգնում է գտնել նոր հեռանկարային շփումներ և կազմակերպության աշխատակիցների մոտ ձևավորել հարգանք կազմակերպության կորպորատիվ արժեքների նկատմամբ: Մենք պատրաստ ենք պլանավորել և կազմակերպել ձեր միջոցառումը բարձր մակարդակով: Անվճար ընտրել միջոցառման անցկացման վայրը, գրել անհատական սցենար, հրավիրել ցանկացած ժանրի կատարողների, ապահովել միջոցառման անցկացման վայրում ձայնային և լուսային գործիքավորում: |
|
|
| Պետք է նշել` ,,Ավարտական երեկոն,, այն միջոցառումներից մեկն է, որը կյանքում մեկ անգամ է լինում: Այդ իսկ պատճառով նման լուրջ միջոցառմանը պետք է պատրաստվել բավականին լուրջ և նորաձև: Ավարտական երեկոյի կազմակերպմանը մենք վերաբերվում ենք հատուկ ուշադրությամբ և, իհարկե, սցենար գրելու ժամանակ հաշվի ենք առնում ինչպես ավարտողների, այնպես էլ ուսուցիչների և ծնողների հետաքրքրությունները: Ձեզ համար կընտրենք “Ավարտական երեկոյի” անցկացման համար վայր, այն տոնական կձևավորենք, ինչպես նաև կապահովենք երաժշտական գործիքավորումը: Կկազմակերպենք օրվա խորհրդին համապատասխան ձևավորված ֆուրշետներ և բանկետներ: Կանցկացնենք հետաքրքրաշարժ շուո-ծրագիր` հրավիրված հաղորդավարի` DJ-ի և դերասանների մասնակցությամբ: Փորձառու վիդեո և ֆոտո նկարահանողների շնորհիվ` որպես հուշ, Դուք կունենաք գեղեցիկ նկարահանված ֆիլմ և նկարներ: |
|